Հովիկ Աբրահամյանի «հարազատ թշնամիները». նրա դեմ պատվերները հենց իր թիմից են գալիս

Hovik-Abrahamyan2Աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ քաղաքական հայտնի գործիչները իրենց PR թիմն են ունենում և այդ թիմի նպատակը լինում է հանրության համար ավելի ընկալելի դարձնել ղեկավարի քաղաքական տեսակետները և կատարված աշխատանքը ավելի տեսանելի դարձնել: Հայաստանը ևս բացառություն չէ և ամենատարբեր գործիչները ունեն իրենց թիմերը և PR խմբերը:

Այս առումով բավական խոցելի վիճակում է ՀՀ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իրականում Հովիկ Աբրահամյանը այն եզակի պաշտոնյաներից է, որ ցանկանում է փոփոխություններ իրականացնել և գործնական քայլեր է իրականացնում երկրում դրական փոփոխություններ հասնելու համար: Կառավարությունը հատկապես վերջին շրջանում մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել, որն իրականում բխում է հանրության շահերից և դրանց իրագործման դեպքում տնտեսությունում դրական տեղաշարժ կարելի է նկատել, սակայն նրա PR թիմի մեղմ ասած ապաշնորհ աշխատանքը այս ամենը առ ոչինչ է դարձնում:

Իրականում Հովիկ Աբրահամյանի խնդիրն այն է, որ իր PR թիմի մի հատվածը ոչ թե զբաղված է վարչապետի կատարած աշխատանքի ներկայացմամբ, այլ վարչապետի շուրջ ստեղծված խնդիրների վրա գումար աշխատելով: Այս թևը այնքան է խորացած այս գործում, որ անգամ երբ Հովիկ Աբրահամյանի գործունեության մասին չկան վատ հրապարակումներ, ապա նման հրապարակումներ իրենք են դաշտ նետում, իրենց ընկերներին պատկանող լրատվամիջոցներով, որպեսզի իրենց ծառայությունների կարիքը զգացվի: Եվ հաճախ է ստացվում, որ Հովիկ Աբրահամյանի մասին ամենաաղմկոտ հրապարակումները դուրս են գալիս հենց այս շրջանակի միջոցով:

Դիտվել է 289 անգամ
 


Այս թեմայով