Հովիկ Աբրահամյանի հաղթանակը. իշխանությունը փոխանցվում է նրան

hovik-abrahamyan-serzh-sargsyanԵրեկ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասվում է.«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ ո ր ո շ ու մ ե մ  Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերակազմակերպել՝ դրանից առանձնացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն»,-ասվում է հրամանագրում:

Վերջին մի քանի ամսիներին բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերությունները լարված են: Ըստ այդ կանխատեսումների Սերժ Սարգսյանը ամեն կերպ փորձում է թուլացնել Հովիկ ԱԲրահամյանին: Սակայն վերջին օրերի զարգացումները բոլորովին այլ բանի մասին են խոսում՝ Հովիկ Աբրահամյանը ամրացնում է իր դիրքերը և այս համատեքստում պետք է դիտարկել նաև Ֆիննախի և ՊԵԿ-ի տարանջատումը: Խոսվում է նաև այն մասին, որ այս տարանջատումից հետո ֆիննախարար Գագիկ Խաչատրյանը պաշտոնանկ է արվելու, իսկ այն որ Գագիկ Խաչատրյանը Հովիկ Աբրհամյանի անցանկալի կադրերից է կարծում ենք բոլորին է հայտնի:

Փաստորեն կարելի է նկատել, որ Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի միջև համաձայնություն կա, որից ելնելով Հովիկ Աբրահամյանը կշարունակի մնալ իշխանության գլուխ նաև 2017 թվականի ընտրություններից հետո:

Դիտվել է 549 անգամ
 


Այս թեմայով