Հովիկ Աբրահամյանի խորհուրդը խնամի Ծառուկյանին

231664621385788165«Ժողովուրդը» գրում է. «Նոյեմբերի 10-ին Արարատի քաղաքապտի ընտրություններում ԲՀԿ-ի պարտությունը Գագիկ Ծառուկյանը շատ «ծանր» է տանում»։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական Հայկ Հայկյանի հաղթանակից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խնամուն՝ Գ. Ծառուկյանին, խորհուրդ է տվել որոշ ժամանակ «չերեւալ» դաշտում, մինչեւ ամեն ինչ հանդարտվի։ Ծառուկյանն էլ լսել է նրա հորդորը եւ երկար ժամանակ է, ինչ իսկապես որեւէ գործընթացի չի խառնվում՝ բացառությամբ մանր-մունր սպորտային հարցերի։ Ինչո՞ւ է Գ. Ծառուկյանը կրկին մեկուսացել։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, թե իրավասու չէ պատասխանել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով