Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հովիկ Աբրահամյանի եղբոր հարսին առավելություն չի տրվել

Հովիկ Աբրահամյանի եղբոր հարսին առավելություն չի տրվել

arm146183997453Օրերս «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր մի տեղեկատվություն, որտեղ մասնավորապես ասվում է.«Երկու տարվա ընդմիջումից հետո նոտարների որակավորման քննություն է անցկացվել: Վերջին անգամ նման քննություն անցկացվել էր Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակ, և լրագրողները կարող էին առցանց հետևել քննություններին: Իսկ, ահա, այժմ արդարադատության նախարարությունը «ծիխարի» քննություն է արել, բավարարվելով միայն օգոստոսի 3-ին մի հաղորդագրություն տարածելով, որտեղ ներկայացված է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման փուլը հաղթահարած դիմորդների ցանկը: Եվ, ահա, ցանկի առաջին՝ պատվավոր հորիզոնականում Դիանա Աբրահամյանն է` վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանի հարսը: Ասում են` առաջին փուլը հաղթահարած մյուս անձինք ևս պատահական մարդիկ չեն: Նշենք, որ նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն անցկացվում է երեք փուլով՝ առաջինում ստուգվում են թեկնածուների տեսական գիտելիքները, երկրորդ փուլում՝ նրանց մտածելու ունակությունը, իսկ երրորդում հարցազրույցն է նախարարի հետ»:

Այս խնդրի կապակցությամբ Politik.am-ը կապ հաստատեց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն հետ, որտեղից մեր հարցման ի պատասխան ասացին .«Շրջանառվող լուրերը, թե ՀՀ արդարադատության նախարարությունը նոտարների որակավորման ստուգումն իրականացրել է առանց լուսաբանման և դա պայմանավորված է եղել այլ գործոնով, իրականությանը չեն համապատասխանում: Համաձայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի՝ որակավորման ստուգումն անցկացվել է դռնբաց: ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում՝ www.moj.am, (ինչպես անցած տարիներին անցկացված որակավորման ստուգումների ժամանակ) պարբերաբար հրապարակվել են թե՛ ստուգման վերաբերյալ հայտարարությունները, և թե՛ տեղի ունեցած քննության մասին հաղորդագրությունը:

            Մասնավորապես` 30/06/2016 թվականին  ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում և www.azdarar.am-ում հրապարակվել է «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումների մասին» հայտարարություն՝ համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի թիվ 789-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի:

            Այնուհետ, 22/07/2016 թվականին վերոնշյալ պաշտոնական կայքերում, ՀՀ կառավարության նույն որոշման համաձայն, հրապարակվել է «Նոտարների որակավորման ստուգման թեստերի նմուշը» (http://moj.am/announcements/view/article/134): Իսկ 03.08.2016 թվականին ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է նոտարների որակավորման ստուգման առաջին փուլի մեկնարկի մասին հաղորդագրություն (http://moj.am/article/1578):

Այսպիսով, նոտարների որակավորման ստուգմանն առնչվող բոլոր հայտարարություններն ու հաղորդագրությունները եղել են հրապարակային, ՀՀ արդարադատության նախարարության կայքի միջոցով հասնալի են եղել զանգվածային լրատվության միջոցներին»,-ասվում է նախարարության պատասխանում:

Դիտվել է 2,844 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy