Հովիկ Աբրահամյանի դեմ քրեական գործ չի հարուցվել

ՀՔԾ պետ Սասուն Միքայելյանը կառավարության նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցին հայտարարեց, որ այս պահին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ քերական գործ չի հարուցվել․«Հովիկ Աբրահամյանի դեմ քրեական գործ չի հարուցվել և ընդհանրապես, եթե որևէ մեկի դեմ  հարուցվի քրեկան գործ մենք այդ մասին տեղյակ կպահենք հանրությանը։ Հովիկ Աբրահամյանի եղբայրը այս պահին կասկածյալ է և նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերթ պահելու մեջ»,-ասաց ՀՔԾ պետը։

Հովիկ Աբրահամյանի ընտանիքին վերաբերվող ԱԱԾ տարածած տեսանյութի մասով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ իրենք չեն հայտարարում, որ այդ զենքերը կրակվել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ։ ԱԱԾ պետը նաև հայտարարեց, որ իրենք չեն հայտարարել նաև որ այդ զենքերը կապ ունեն Հովիկ Աբրահամյանի հետ․«բոլորդ գիտեք որ մարտի 1-ի դեպքերին մասնակցել են այլ անձին՝, որոնք չեն եղել իրավապահ համակարգից, նրանք եղել են թիկնապահներ այս կամ այն անձի կողմնակիցներ: Դուք ինձ ինչու՞ եք ստիպում, որ ասեմ Հովիկ Աբրահամյան, ո՛չ ես չեմ նշելու Հովիկ Աբրահամյանի անունը , պարզապես հայտանբերվել է մի տարածքում , որը փաստացի պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին»,-ասաց ԱԱԾ պետը։

Այս թեմայով