Հովիկ Աբրահամյանի դեմ արշավը սկսվեց. ով «կսպանվի»

hqdefaultՄենք արդեն անդրադարձել էին այն հարցին, որ իշխանական որոշ շրջանակներ Հովիկ Աբրահամյանին չեզոքացնելու ճանապարհներ են փնտրում: ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանին ընդդիմադիր ուժերը բավական լուրջ են տրամադրված և ամեն միջոց օգտագործելու են նրա դեմ:

Մեր այս դիտարկումներից կարճ ժամանակ անց առաջին հրապարակային քայլը կատարվեց: Խոսքը օրերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպն էր: Չնայած այն հանգամանքին, որ միջադեպը նկարահանվել էր և գրեթե բոլորի համար ամեն ինչ պարզ էր, երեկ մամուլում սկսեցին շրջանառել տեղեկություններ, այն մասին, որ Մհեր Սեդրակյանի դեմ «կոմպանիան» ձեռնարկել է Հովիկ Աբրահամյանը: Այս կերպ փորձ կատարվեց անգամ Մհեր Սեդրակյանին ներկայացնել, որպես զոհ:

Այս հրապարակումներից հետո, իհարկե առանց անուններ նշելու Հովիկ Աբրահամյանին հրապարակային մեղադրանք ներկայացրեց Մհեր Սեդրակյանը.«Եթե իշխանական կայքերն են միացել, դա արդեն չի ասո՞ւմ, որ մեր միջից մարդ կա… ով էլ կազմակերպում է, ամոթ իրեն, չի կարելի հա՛մ ընկերություն անել, հա՛մ ընկերոջը թիկունքից խփել»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը` հրաժարվելով հստակեցնել, թե իշխանական շրջանակներից ում է կոնկրետ կասկածում լրագրողներին իր դեմ տրամադրելու գործում:

Հասկանալի է, որ Մհեր Սեդրակյանը անուններ չէր տալու, սակայն մի բան հստակ է հովիկ Աբրահամյանի դեմ «պատերազմն» արդեն սկսված է: Մնում է սպասել և տեսնել, թե քաղաքական իմաստով ով կսպանվի, այդ պատերազմում:

Դիտվել է 1,903 անգամ
 


Այս թեմայով