Հովիկ Աբրահամյանի բախտը բերել է

հովիկ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նախորդ տարի այդպես էլ արձակուրդ չունեցավ, եկող չորեքշաբթի տասնօրյա արձակուրդի է մեկնելու: Ըստ լուրերի՝ կառավարության հաջորդ նիստը տեղի կունենա երեքշաբթի` օգոստոսի 18-ին, որից հետո եւ վարչապետը կմեկնի հանգստի: Ուշագրավն այն է, որ Հովիկ Աբրահամյանը հանգստանալու կմեկնի Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադառնալուց հետո, որպեսզի երկիրն «անտեր չմնա»:

Ինչպես հայտնի է, ի սկզբանե հայտարարվել էր, որ Սերժ Սարգսյանի արձակուրդը լինելու է կարճատեւ, բայց այն շարունակվում է մոտ երեք շաբաթ: Այսինքն, Սերժ Սարգսյանի արձակուրդը ոչ մի չափանիշով չի կարող համարվել կարճատեւ: Ու չի բացառվում, որ նա ի սկզբանե չէր պլանավորել այդքան երկար «հանգստանալ», բայց ստացվեց»,-գրում է թերթը:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

Դիտվել է 81 անգամ
 


Այս թեմայով