Հովիկ Աբրահամյանի անսպասելի հայտարարությունը

հովիկ«Հայկական ժամանակ»  թերթը գրում է. «ՀՀ կառավարության երեկվա նիստը սկսեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի անակնկալ հայտարարությամբ. “Ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսական գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով… հանձնարարում եմ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել մինչև 2015թ. ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը”։ Սակայն նախկինում էլ բազմիցս բարձրացվել է այս հարցը՝ բացարձակապես որևէ արդյունք չգրանցելով, քանի որ միշտ պարզվել է, որ “անհարկի” ստուգումներ չեն արվում և բոլոր ստուգումները «հարկի» են։ Նման հայտարարությունները չեն անդրադառնում Հարկայինի վրա։ Այն, ինչպես անց էր կացրել ստուգումներ, նույն կերպ շարունակում է»:

 


Այս թեմայով