Home » Real Politik » Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ են անում. գալիս է Արմեն Գևորգյանը

Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ են անում. գալիս է Արմեն Գևորգյանը

hovik-abrahamyan-visit-kotayk-region-2«Մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում քննարկված է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին վարչապետ նշանակելու հարցը։ Հիշեցնենք, որ նա ընդամենը հունիսի 6-ին էր նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։

Իսկ արդեն անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հրամանագրով այդ հիմնարկը լուծարվեց, փոխարենը նախագահի աշխատակազմում պահպանվեց միայն քարտուղարի պաշտոնը։ Եվ հիմա, երբ ՀՀ տնտեսությունը շատ վատ վիճակում է, վարչապետ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվում դրական փոփոխություններ իրականացնել, իշխանությունները որոշել են աճող դժգոհությունները մեղմել նման կադրային փոփոխություններով։ Բացի այդ, Արմեն Գևորգյանն էլ չի ցանկանում լինել նախագահի աշխատակազմում պարզապես ԱԽՔ։ Նշենք նաև, որ մամուլի հրապարակումների համաձայն, քննարկվում է նաև վեջինիս նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 1,833 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy