Home » Real Politik » Հովիկ Աբրահամյանը ցույց է տալիս, որ ինքն է եղանակ թելադրում

Հովիկ Աբրահամյանը ցույց է տալիս, որ ինքն է եղանակ թելադրում

54479Երեկ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ արդեն երկու շաբաթ է ինչ հետաձգվում է Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող ընկերությանը  պետական աջակցություն տրամադրելու հարցի քննարկումը.«Կարող է անհավանական թվալ, բայց «Յուքոմ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին հարցը կրկին հանվել է կառավարության նիստի օրակարգից: Անցած երկու շաբաթների ընթացքում սա արդեն երկրորդ անգամն է:

Առաջին անգամ հարցը փետրվարի 11-ի նիստի օրակարգում էր հայտնվել, բայց մինչեւ նիստը սկսվելը վաղ առավոտյան այն հանվել էր: Ինչպես արդեն նշել էինք, այս հարցը վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի լուռ հակամարտության կիզակետում է հայտնվել: Խաչատրյանը ցանկանում է արտոնություններ պոկել կառավարությունից իր հարազատներին պատկանող «Յուքոմի» համար»,-գրում է թերթը:

Շատերը  կփորձեն այստեղ դրական որևէ բան չտեսնել, սակայն իրականությունն այն է, որ Հովիկ Աբրահամյանը հստակ հասկացնել է տալիս, որ կառավարությունում ինքն է եղանակ թելադրում ու որ ամենակարևորն է ականջալուրը է հասարակության արձագանքին: Մենք հիշում ենք, որ տեղեկատվության հրապարակումից հետո մեծ աղմուկ բարձրացավ և մարդկանց համար անհասկանալի էր, թե ինչու պետք է նախարարի հարազատներին պատկանող ընկերությունը հարկային արտոնություն ստանա:

Դիտվել է 167 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy