Home » ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ » Հովիկ Աբրահամյանը ստորագրել է իր հրաժարականի դիմումը

Հովիկ Աբրահամյանը ստորագրել է իր հրաժարականի դիմումը

հովիկPolitik.am: Մեկնաբանություն: Հովիկ Աբրահամյանը հայտնվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կարգավիճակում:  Նա ընկել է նույն թակարդի մեջ ինչ ինքն էր լարել Տիգրան Սարգսյանի համար: Ստանձնելով կառավարության ղեկը՝ Հովիկ Աբրահամյան մի քանի անգամ փորձ կատարեց հանդես գալ նորարարական մոտեցումներով՝ այդպիսով բարձրացնելով սեփական վարկանիշը: Աբրահամյանը հասկանում էր, որ վարչապետի պաշտոնին հայտնվելով նա լուրջ հնարավորություն է ստացել հայտնվել նախագահական գահին և երկիրը ղեկավարեր Բաղրամյան 26-ից:

Ինչևէ Հովիկ Աբրահամյանի մոտ չստացվեց իրականացնել այնպես, որպեսզի ժողովուրդը որևէ հարցում օրհնի իրեն: Հակառակը՝ նա այս պահին դարձել է քավության նոխազ, իսկ իշխանության ձգտողների համար՝ իրական թիրախ:
Պատահական չէ, որ վարչապետ դառնալ ցանկացող Խաչատուր Սուքիասյանը հաճախ է քննադատական հայտարարություններով հանդես գալիս:

Հովիկ Աբրահամյանի դիրքերը ևս մեկ անգամ և բավական լուրջ թուլացրեց Սերժ Սարգսյանը էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ իր կատարած հայտարարությամբ:
Հունիսի 25-ի կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ անհնար է էլեկտրաէներգիայի սակագնի կասեցումը և տեղեկացրեց, որ կառավարությունը կկարողանա միայն թեթևացնել 105 հազար ընտանիքների բեռը՝  նրանց տրամադրվելիք նպաստը  բարձրացնելով 2000 դրամով:  Հովիկ Աբրահամյանը բացառել էր այլ տարբերակ:

Եվ ահա վարչապետի այս հայտարարության ֆոնին օրեր անց Սերժ Սարգսյանը կասեցնում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և նշանակում աուդիտ: Այս հայտարարությունից հետո հասկանալի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը իր ամբողջ կառավարությամբ միայն 2000 դրամի խնդիր կարող է լուծել և այս դեպքում նրան ուրիշ ոչինչ չի մնում քան ստորագրել իր  հրաժարականի դիմումը և գնալ հանգստի` հատկապես այն դեպքում, երբ  իր որդու քաղաքական կարիերան կարծես թե դասավորվում է:
Կարելի է ենթադրել նաև, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի դիմումը ստորագրված է մնում է միայն նախագահի հրահանգով դրա տակ գրվի նաև ամսաթիվը և այն հանձնվի հանրության դատին:

Արման Օզման

Դիտվել է 8,818 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy