Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հովիկ Աբրահամյանը Սասուն Միքայելյանին աջակցելու մասին

Հովիկ Աբրահամյանը Սասուն Միքայելյանին աջակցելու մասին

ՀովիկԵրեկ լրատվականներից մեկը գրել էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում աջակցում է Սասուն Միքայելյանին:

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով այն տեղեկություններին, թե ինքը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուներից Սասուն Միքայելյանին «դաբրո» է տվել՝ ասաց. «Անհեթեթ խոսակցություններին չեմ ուզում անդրադառնալ»:

Լրագրողի այն դիտարկմանն էլ, թե Լևոն Զուրաբյանն ասում է՝ Դուք ֆինանսավորել եք սահմանադրական բարեփոխումների «ոչ»-ի շտաբը, վարչապետն այսպես պատասխանեց. «Թող Լևոն Զուրաբյանը փաստեր ներկայացնի, մենք կպատասխանենք այդ հարցին»:

 

Դիտվել է 142 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy