Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հովիկ Աբրահամյանը «Սասնա Ծռեր» խմբավորման քայի մասին

Հովիկ Աբրահամյանը «Սասնա Ծռեր» խմբավորման քայի մասին

pavel-areg-2ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում  վարչապետ Հովիկ Աբրահամյանը շատ կարճ անդրադարձավ հուլիսի 17-ին Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակմանը: Հովիկ Աբրահամյաննը հայտարարեց, որ  գրոհի ընթացքում սպանվել է ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը: Վարչապետը կառավարության անդամների անունից ցավակցեց Վանոյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:

Հովիկ  Աբրահամյանը նշեց, որ տեղի ունեցածը անթույլատրելի եւ դատապարտելի է, քանի որ բռնությամբ հնարավոր չէ հասնել իրական փոփոխությունների:  “Այն ինչ տեղի ունեցավ ՊՊԾ գնդում անթույլատրելի է, այն վտանգավոր եւ անհեռանկար գործընթաց է, եւ իշխանությունը ամեն ինչ անելու է իրավիճակին լուծում տալու համար”,- հայտարարեց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ  այսօր հինգերորդ  օրն  է, ինչ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և այնտեղ պատանդ է պահում գտնվող ոստիկաններին: «Սասնա Ծռեր» խումբը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը և քաղբանտարկյալների ազատ արձակում:

Դիտվել է 663 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy