Հովիկ Աբրահամյանը Սամվել Ալեքսանյանին տված իր խոստումը կատարել է

arm145613212246Հայաստանում յուրաքանչյուր գործարար, ով ցանկություն ունի զբաղվել շաքարավազի բիզնեսով, կարող է զբաղվել և որևէ մեկի նկատմամբ չեն լինելու ինչ-որ առանձնակի մոտեցումներ:

 Այս մասին ամիսներ առաջ ԱԺ-ում կառավարություն-պատգամավորներ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչի կապակցությամբ նրան հարց ուղղած ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց` սա, ուրեմն, պատմական օր է:

Ահա հայտարարությունից ամիսներ են անցել, իսկ իրականությունն այն է, որ շաքարավազ որևէ մեկը չի կարող ներկրել առանց խնդիրների:  Օրերս մեր խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի ով տեղակ պահեց, որ փորձել է շաքարավազ բերել, բայց խնդիրների առաջ է կանգնել.«Փորձել եմ շաքարավազ բերել, բայց  սահմանապահները թույլ չտվեցին: Իհարկե մեծ խամբաքանակ չէր, քանի որ վստահ չէի որ խնդիրներ չեն առաջանա: Սահմանին անգամ մեկ երկու կիլոգրամ շաքարավազ բերողներն էին հայտնվում խնդրի առաջ»,-ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Հայաստանում շաքարավազի մենաշնորհը պատկանում է ԱԺ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Երբ եղավ վարչապետի հայտարարությունը մամուլում  եղան լուրեր, որ գործարար-պատգամավորին խոստացել են, որ իր բիզնեսը չի տուժելու: Փաստորեն Հովիկ Աբրահամյանը  Սամվել Ալեքսանյանին տված իր խոստումը կատարել է:

Դիտվել է 1,878 անգամ
 


Այս թեմայով