Հովիկ Աբրահամյանը պահանջել է փաստեր

ՀովիկԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսեց հանրաքվեի քարոզարշավից: Նա, իբրև «Ոչ»-ի համատեղ շտաբի պատասխանատու, «Այո»-ի միասնական շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարց  տվեց: «Երբ դուք ստանձնեցիք «Այո»-ի քարոզարշավի շտաբի պետ, մենք դեռ այդ ժամանակ ունեցանք մտավախություններ, որ Ձեր նշանակումը, չնայած նաև օրենքի խախտում էր, բայց հստակ ազդակ էր, որ կօգտագործեք ձեր բոլոր ադմինիստրատիվ ռեսուրսները խոչընդոտելու մարդկանց ընտրելու իրավունքները: Այսօր էլ կառավարության հրահանգով պետական հիմնարկների՝ դպրոցներ, մանկապարտեզներ և այլն, հրահանգ է տրված, որ նրանք կազմեն ինչ-որ հատուկ ցուակներ, այո-ն քարոզելու նապատակով: Սա նշանակում է, որ զանգվածաբար դիտվում է քրեական հանցագորոծություն, որի համար ազատազրկում է սպառնում: Դիմում եմ Ձեզ. մարդկանց զանգվածաբար մի դարձրեեք հանցագործ՝ հանրաքվեն կեղծելու համար, մարդիկ արժանի են ավելի լավ ճակատագրի»,- հայտարարեց պատգամավորը:

Արձագանքելով՝ Հ. Աբրահամյանը խնդրեց փաստերով խոսել: «Խնդրում եմ այս հարթակը, օրենսդիր մարմինը չդարձնեք անհիմն խոսակցությունների հարթակ: Տեղեկատվությունը լսելով տարածել լսածը՝ արժանապատիվ գործ չէ: «Լսել ենք»-ը, կոնկրետ փաստ չէ: Եթե կան կոնկրետ փաստեր, ասեք՝ գնանք, պատասխանատվության ենթարկենք: Գոնե մեկ դեպք ներկայացրեք»,- հայտարարեց վարչապետը:

 

Դիտվել է 131 անգամ
 


Այս թեմայով