Հովիկ Աբրահամյանը չի խնայում իր մերձավորներին

Հովիկ ԱբրահամյանՄենք արդեն տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչները ոռոգման ջրի խնդրով դիմել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Գյուղացիների բողոքը կապված էր «ԱԶԱՏ» ՋՕԸ գործունեության հետ: Այս ՋՕԸ ղեկավարում է Արման Գևորգյանը, ով համարվում էր Հովիկ Աբրահամյանի մերձավորներից:

Գյուղացիների մոտ կար մտավախություն, որ իրենց բողոքը անարձագանք կմնա և որևէ ստուգում չի իրականացվի ՋՕԸ-ում: Սակայն ինչպես մենք տեղեկացրել էինք վարչապետի վերահսկողության ծառայության աշխատակիցները շատ շտապ այցելել էին Մխչյան գյուղ և ստուգումներ իրականացրել «ԱԶԱՏ» ՋՕԸ-ում: Այս ստուգումները ոգևորել են գյուղացիներին:

Վարչապետին բաց նամակով դիմող քաղաքացին՝ Բորիս Մուրազին մեզ հետ վստահեցրեց, որ իր համար անսպասելի էր այդ ստուգումը.«Մեր իրականությունում հաճախ չի լինում այդպես, որ վարչապետի կամ մեկ այլ պետական պաշտոնյայի մերձավորի ընկերությունում ստուգումներ իրանացվեն: Մի բան կարող եմ փաստել, որ այդ ստուգումներից հետո բավական փոփոխություններ են նկատելի և վստահաբար կարելի է ասել, որ մեր բաց նամակը անպտուղ չմնաց»,-ասաց մեր զրուցակիցը:

Դիտվել է 269 անգամ
 


Այս թեմայով