Home » ՄԱՄՈՒԼ » Հովիկ Աբրահամյանը նոր որոշում ունի

Հովիկ Աբրահամյանը նոր որոշում ունի

Հովիկ«Մեր տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետը չի լինի, ինչպես դա եղավ նրա նախորդ աղմկոտ հրաժարականից առաջ։

«Հովիկ Աբրահամյանը պատրաստվում Է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական, ընտրություններին, այնպես որ, մեր համատեղ աշխատանքը շարունակվելու Է, անշուշտ»,– սեպտեմբերի 8-ին ՀՀԿ խորհրդի նիստում արած այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, այլ բան է նկատի ունեցել։ ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում Է, որ Հովիկ Աբրահամյանը պարզապես մասնակցելու Է 2017 թ. ընտրություններին ու այդպիսով դառնալու Է ընդամենը ԱԺ պատգամավոր։ Ըստ նույն շրջանակների, նա ռեյտինգային քվեարկությամբ պետք Է պատգամավոր դառնա իր հայրենի Արտաշատից. որտեղից խորհրդարանի վերջին ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել նրա զարմուհի Կարինե Պողոսյանը»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ»  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 2,133 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy