Հովիկ Աբրահամյանը նախօրեին մեկնել է Դուբայ

հովիկ«Մեր ներկայիս իշխանական բուրգի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ ՀՀ այլևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատկերավոր ասած, ոչ այնքան կոմֆորտային վիճակում է հայտնվել: Մեր տեղեկություններով նա նախօրեին մեկնել է Դուբայ: Պատճառը միայն այն չէ, որ ուզում էր հանգստանալ պաշտոնանկությունից հետո: Խնդիրն այն է, որ նույնիսկ մտերիմ թիմակիցների շրջանում իր նկատմամբ վերաբերմունքի որոշակի փոփոխություն է նկատվում։ Առաջիկա օրերին տեղի է ունենալու ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքը, որին ներկա են գտնվելու գրեթե, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը և առայժմ գործող կառավարության անդամները։ Եթե Աբրահամյանը լիներ Հայաստանում, ապա նույնպես պետք Է մասնակցեր այդ միջոցառմանը, ինչը ակնհայտ դիսկոմֆորտ էր լինելու նրա համար։ Իսկ իր թիմակիցների վերաբերմունքի փոփոխության հիմնական պատճառն այն է. որ հրաժարականից հետո իշխանական բուրգում նրա հետագա «տեղն ու ազդեցությունը» խիստ անորոշ է։ Ի հեճուկս շրջանառվող լուրերի. Սերժ Սարգսյանը նրան գոնե առայժմ կոնկրետ որևէ խոստում չի տվել: Այդ թվում նաև առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ նախընտրական շտաբը գլխավորելու առաջարկը: Մի խոսքով այս պահին խիստ անորոշ է, թե հետագայում ինչ ազդեցություն է ունենալու Հովիկ Աբրահամյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 244 անգամ
 


Այս թեմայով