Հովիկ Աբրահամյանը նախագահ, իսկ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ

qochՕրերս «Ժամանակ» օրաթերթը իր հոդվածներից մեկում գրել էր, որ պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հրապարակման մեջ մասնավորապես ասվում էր.«Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Ժամանակի» տեղեկություններով՝ հանդիպումը կայացել է Սամվել Սարգսյանին պատկանող «Արարատ Փարկ Հայաթ» հյուրանոցում: Ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանը եւ Հովիկ Աբրահամյանը չեն ցանկանում հանդիպել Հայաստանում կամ իրենց հանդիպումները պլանավորում են Հայաստանից դուրս՝ աչքի չընկնելու համար»:
Եվ ահա այս հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատում սկսում են խոսել, որ նրա նախագահ դառնալու հավանականությունը մեծացել  է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հետ կարողացել է պայմանավորվել և կստանա նաև նրա աջակցությունը առաջիկա ընտրություններում: Նույն խոսակցությունների համաձայն Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ Ռոբերտ Քոչարյանը իր նախագահ դառնալուց հետո կլինի վարչապետ և նրանք միասնական կղեկավարեն երկիրը:

 


Այս թեմայով