Հովիկ Աբրահամյանը մեկնել է Արցախ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 2-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Նա հանդիպել է երկրի նախագահի հետ եւ միասին շրջել են Արցախի գեղատեսիլ վայրերում:

Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է նախկին վարչապետը:

«Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել եմ Արցախ: Եղել ենք մի շարք գեղատեսիլ վայրերում, հատկապես տպավորված եմ վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից մեկով՝ Ծիծեռնավանքով»,- մասնավորապես գրել է Աբրահամյանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Արցախի վարչապետ (պետական նախարար) Արայիկ Հարությունյանը:

 


Այս թեմայով