Հովիկ Աբրահամյանը հրաժեշտի խորհրդակցություն է հրավիրել. «Հրապարակ»

Հովիկ Աբրահամյանը Երվանդ Զախարյանին պարզաբանման է կանչել«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր խորհրդակցություն է հրավիրել, ըստ էության` հրաժեշտի: Այսօր, ամենայն հավանականությամբ, կլինի վարչապետի և Կառավարության հրաժարականը, ապա վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը: Հանրապետականի նախընտրական շտաբը ղեկավարելու պատճառով վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը խուճապ են առաջացրել Կառավարությունում:

Թերթի տեղեկություններով՝ այս մասին Կառավարության կուլիսներում քննարկումները չեն դադարում, սակայն ոչ ոք չի համարձակվում շեֆին հարցնել ապագայի մասին: 2 օր առաջ վարչապետը մինչև 24:00 եղել է Կառավարությունում: Այժմ Կառավարության անդամները, նախարարությունների աշխատակիցները քցում-բռնում են, թե Հովիկ Աբրահամյանի հեռանալով և Կառավարության ամբողջ կազմի հրաժարականից հետո ովքեր կվերանշանակվեն իրենց պաշտոններում, իսկ ովքեր կհեռանան:

Ամեն դեպքում, Հովիկ Աբրահամյանի թիմակիցները հույս ունեն, որ հանրապետականի նախընտրական շտաբը կառավարելուց հետո Արգամիչը կվերադառնա և մի յուղոտ պաշտոն կստանա»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 913 անգամ
 


Այս թեմայով