Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա

Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը դիտողություն չարեց գործընկերոջը «ոջիլ» անվանած Հայկ ԲաբուխանյանինՎերջին շրջանում հաճախակի են հրապարակվում լուրեր, ըստ որոնց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտակա ժամանակները հրաժարական կներկայացնի: Կառավարությունը չի կարողանում լուծել իր առաջ դրված խնդիրները և տնտեսության վիճակը միայն վատանում է:
<Նոր Ժամանականեր> կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը ևս կարծում է, որ կառավարությունը բարդ իրավիճակում է և չի կարող լուծել իր առջև դրված խնդիրները.<Կարծում եմ վիճակը շատ բարդ է՝ թե քաղաքական առումով, թե տնտեսական: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չի կարողանում էական փոփոխություն մտցնել երկրի սոցիալ տնտեսական կյանքում: Այս իրավիճակում ճիշտ  է փոխել կառավարությունն ամբողջությամբ>,-ասաց Արամ Կարապետյանը՝ ավելացնելով, որ կա նախապայման, ըստ որի Հովիկ Աբրահամյանը պետք է հրաժարական տա:

Դիտվել է 777 անգամ
 


Այս թեմայով