Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա՞

ՀովիկԱրդեն 6 օր է «Սասնա Ծռեր» զինված խմբի տղաները իրենց վերահսկողության տակ են պահում ՊՊԾ գունդը: Նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ազատ արձակել քաղբանտարկյալներին և կազմել ժողովրդի վստահության կառավարություն:

Այսօր արդեն «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է.«Մեր տեղեկություններով իշխանություններն որպես վերջին օրերին ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք քննարկում են նաև կառավարության հրաժարականի հարցը, թեեւ ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները Սերժ Սարգսյանի հրաժարական են պահանջում: Եվ չի բացառվում, որ կողմերը փոխհամաձայնության գան ու բավարարվեն կառավարության, նաև որոշ ուժային կառույցների ղեկավարների՝ օրինակ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականներով»,-գրում է թերթը:

Դեպքերի նման զարգացումը իսկապես հնարավոր է: Բոլորին է հայտնի, որ Սերժ Սարգսյանը խնդիր ունի չեզոքացնելու Հովիկ Աբրահամյանին և հիմա նա կարող է այս առիթը օգտագործել: Այս դեպքում և գայլերը կուշտ կլինեն, և ոչխարներն անվնաս:

 


Այս թեմայով