Հովիկ Աբրահամյանը հոխորտացել է. Գալուստ Սահակյան

83859«Մենաշնորհ բառը դա վատ բառ չէ, վատը նրանում է, որ մենաշնորհը ստեղծում են ուրիշի դիրքերը խանգարելու փաստով: Այդ մասին ամբողջ մամուլն է գրում, սակայն աշխարհում առկա կլասիկ մենաշնորհը մեզ մոտ չկա: Կա մարդ, որը մի արտադրանք է բերում, էն մյուսը չի կարողանում բերել, դրա համար վարչապետը հոխորտաց եւ ասաց, որ այդ ամեն ինչը պահելու եմ հսկողության տակ»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից մենաշնորհների դեմ սկսած պայքարին:

Հ.Գ. Ըստ հայերենի բացատրական բառարանի ՀՈԽՈՐՏԱԼ նշանակում է` աքլորանալ (փխբ.)է խորոզանալ (բրբ.): 2. Հպարտանալ, գոռոզանալ, սիգալ, սոնքալ, մեծաբան ել,. հոխորտաբանել, պոռոտաբանել, պոռոտախոսել, փռնգալ (հզվդ.), մեծ-մեծ ջարդել, քիթ թափ տալ, հմքըտալ (բրբ.):

Դիտվել է 390 անգամ
 


Այս թեմայով