Հովիկ Աբրահամյանը հիշեց Մխչյանի «կռուգներում» իր «պպզած» տարիները

hovik_abrahamyanՀովիկ Աբրահամյանը վերջին տարիներին փորձում է ներկայանալ, որպես հանդուրժող և ժողովրդի դարդերով մտահոգ պետական գործիչ, սակայն հաճախ նա «ձև բռնած» վիճակից դուրս է գալիս և ցույց տալիս իր իրական դեմքը: Հուլիսի 9-ին, Շիրակի մարզի Արեւշատ համայնքի ճանապարհին Հովիկ Աբրահամյանը, տեսնելով Սպանդարյան գյուղում հավաքված բնակիչներին, կանգնեցրեց մեքենան ու դուրս եկավ բնակիչների հետ զրուցելու։ Գյուղացիները արդարացիորոն իրենց վրդովմունքն էին հայտնում, որ կարկուտի հետևանքով հացահատիկի և գարու բերքի 100 տոկոսանոց վնաս են կրել, իսկ կառավարությունը այն ներկայացնում է 50 տոկոսի վնաս: Սպանդարյան գյուղի բնակիչներից մեկը վարչապետին հորդրորեց ասֆալտին կանգնած չհաշվել վնասի չափը, այլ գնալ և դաշտերում տեսնել, թե ինչ է կատարվում: Գյուղացու արդար պահանջին ի պատասխան՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեց Մխչյանի «կռուգներում» իր «պպզած» տարիներն՝ այսպես արտահայտվելով. «Արա նորմալ խոսի հետս, այ տղա´, ինչի՞ ես գոռում…»: Հովիկ Աբրահամյանն իր այս խոսելաձեւով ցույց տվեց, թե ինչպիսի բարքերի են տիրապետում իշխանության ներկայացուցիչները և ինչ մակարդակում կարող են նրանք քննարկումներ իրականացնել: Չնայած կարելի է ՀՀ վարչապետի պահվածքը այս իշխանությունների համար բավական քաղաքակիրթ համարել, քանի որ նույն Հովիկ Աբրահամյանը իր կիսագողական հեղինակությունը պահելու համար կարող էր խնդրել իր թիկանապահներին՝ տեղում ցույց տալ գյուղացուն, թե ինչպես պետք է խոսել իշխանության ներկայացուցչի հետ:

Աղբյուրը AraratNews.am

Դիտվել է 155 անգամ
 


Այս թեմայով