Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է

Հովիկ ԱբրահամյանՆորաստեղծ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը արձագանքել է ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով մշակված այն մոտեցմանը և առաջարկում է մասնավոր-պետություն համագործակցության հիման վրա նոր սերնդի տեխնոլոգիական համալսարան ստեղծել.կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը

«Կարծում եմ` սա հեռանկարային մոտեցում է, և արժանի է մանրամասն ուսումնասիրության»,- ասաց նա փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարելով համապատասխան գերատեսչությունների ու ՏՀՏ գործատուների միության հետ, միջազգային փորձագետների ներգրավվել: «Պետք է քննարկել այս գաղափարը և առաջարկներ ներկայացնել։ Կարծում եմ՝ նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարը ազգային ծրագրի ներուժ ունի և հարկ է գաղափարը  պատշաճ կերպով օգտագործել»,- հավելեց  նա։

Դիտվել է 227 անգամ
 


Այս թեմայով