Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Հնդկաստանի նախագահի հետ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Հնդկաստանի նախագահի հետ

184116Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 4-ի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստանի Հանրապետություն:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեկտեմբերի 5-ին Դելիում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ պատվիրակության անդամներին ընդունել է Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին: «Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալելու  Հայաստանի խորհրդարանի նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը Հնդկաստան կնպաստի մեր երկու երկրների ու ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամության ամրապնդմանը», -ասել է Հնդկաստանի նախագահը: Նա բարձր գնահատեց երկու երկրների միջեւ  առկա հարաբերությունները եւ համոզմունք հայտնեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանիª  2014 թվականին նախատեսվող պաշտոնական այցը Հնդկաստան նոր լիցք կհաղորդի  Հայաստանի ու Հնդկաստանի քաղաքական եւ տնտեսական հարաբերություններին: Նա գոհունակությամբ նշել է, որ միջխորհրդարանական կապերը դինամիկ զարգանում են եւ կարեւոր համարել համագործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը, առեւտրատնտեսական կապերի  զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ ունեցած իր ջերմ հարաբերությունները եւ գոհունակությամբ փաստեց, որ հայ-հնդկական հարաբերությունները զարգացման նոր փուլ են ապրում համագործակցության տարբեր բնագավառներում: Նա կարեւորել է  փոխգործակցության  հետագա զարգացումը եւ խորացումը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսության, գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններում Հայաստանի համար  կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ Հնդկաստանի հավասարակշռված մոտեցման համար և նշեց, որ Հայաստանը, իր հերթին, վերահաստատում է իր անփոփոխ դիրքորոշումը Քաշմիրի խնդրի վերաբերյալ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ 2015 թվականին Մեծ եղեռնի 100-րդ տարելիցն է եւ հույս հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանը կանդրադառնա այդ կարևոր տարելիցին:  Պարոն Աբրահամյանը երախտագիտություն է հայտնել  հայ համայնքին Հնդկաստանի հասարակական կյանքում ներգրավվելու, վերջինիս նկատմամբ մշտապես ցուցաբերվող պետական հոգածության համար, ինչի շնորհիվ համայնքը պահպանել է իր ազգային ինքնությունն ու մշակութային առանձնահատկությունները:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

Դիտվել է 30 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy