Հովիկ Աբրահամյանը հայեցի կրթության կողմնակից է

Հովիկ«Այժմ ընթացող քննական գործընթացները վկայում են, որ կրթական համակարգի բարեփոխումներն ավելի քան պահանջված են»,- այս մասին կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, թե հստակ է, որ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը:

«Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ, մատչելի, մրցունակ, միեւնույն ժամանակ հայեցի, հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր: Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, դպրոցի ղեկավարի նշանակումը՝ սկսած դրա հավաստագրումից մինչեւ ընտրությունը պետք է դառնա պարզ, թափանցիկ գործընթաց»,- ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ վերանայման կարիք ունեն  նաեւ դպրոցների կառավարման խորհուրդների գործունեության, դպրոցների ֆինանսավորման հետ առնչվող հարցերը: Վարչապետը կարծում է, որ որոշակի լուծումներ են պահանջում նաեւ ավագ դպրոցների հիմնախնդիրները, քանի որ բավական կուտակված հարցեր կան մասնագիտական կրթության ոլորտում:

Դիտվել է 82 անգամ
 


Այս թեմայով