Home » ՄԱՄՈՒԼ » Հովիկ Աբրահամյանը հաղթեց

Հովիկ Աբրահամյանը հաղթեց

hovik-abrahamyan-serzh-sargsyan-600x306«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես և սպասվում էր՝ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանին: Նորանշանակ նախարարը 32 տարեկան է, մինչև պատգամավոր դառնալը եղել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը:

Իշխանական կուլիսներում այս նշանակումը գնահատվում է որպես ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հաղթանակ: Վերջինս Հովհաննիսյանի նշանակումով ամենաառանցքային նախարարություններից մեկը` արդարադատության նախարարությունը, փաստացի իր լիակատար վերահսկողության տակ վերցրեց:

«Ժողովուրդ.-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունում Հովհաննիսյանին կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:

Ի դեպ, այս նստաշրջանում պետք է փոխվի նաև ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը: Արդեն իսկ հայտնի է, որ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանը: Իսկ Ա. Հովհաննիսյանի փոխարեն ԱԺ կգա «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, անկուսակցական Կարեն Բեքարյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 142 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy