Հովիկ Աբրահամյանը կունենար հաջողություն, եթե վետո դներ նախագահի որոշումների վրա

միքայել-մելքումյանԱզգային ժողովում այսօր տեղի ունենցավ ավանդական դարձած  ճեպազրույց, որի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեցին  ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ,  ՕԵԿ, ՀԱԿ, «Ժառանգություն»,  ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչներ :

«Եթե հիշում  եք ես դեռևս 2.5 տարի առաջ, երբ դեռ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց  վարչապետ , իր հետ հանդիպման ժամանակ ասել եմ վարչապետն իր գործունեության ընթացքում կունենա հաջողություն, եթե սոցիալական ,տնտեսական, հարկային, մաքսային և այլ հարցերում  գոնե 50 տոկոսով ՀՀ նախագահի որոշումների վրա վետո դնելու իրավունք ունենա, հիմա ոչ մի բան չի փոխվել, վետտոյի շրջանակներն են ավելացել ,դատաիրավական համակարգի,արդարության վերականգնման, անվտանգության համակարգերի հետ կապված չունենա վետտո դնելու իրավուքն մենք, մենք շատ բարդ դրության մեջ ենք լինելու»,-ասաց ԲՀԿ-ական   պատգամավոր Միքայել Մելքումյանը: Իսկ այն հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու ԲՀԿ-ի ճակատագիրը Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, քանի որ խոսվում է, որ Հովիկ Աբրահամյանն է ԲՀԿ-ի հետեւում՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է, ոչ թե Հովիկ Աբրահամյանը. «Եթե Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, այն ռեսուրսը, որ նա դրել է մեր քաղաքական ուժի կայացման եւ հետագա հաջողությունների մեջ, որեւէ մեկը ԲՀԿ-ից չի խլելու: Սա ԲՀԿ-ինն է»:

Որտե՞ղ եք տեսել, որ եթե Հովիկ Աբրահամյանը գնաց, ԲՀԿ-ին ինչ-որ բան պետք է անեն, հա՞: Ամեն ինչ նորմալ է»: Պատասխաններին հաջորդեց լրագրողնների զարմանքը ,այն մասով ,որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապե՞ս է հեռացել, այսինքն հե՞տ է գալու՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ինքը որոշում է կայացրել, հետագայում ինքը կորոշի ինչ անել: Իր որոշելիքն է, ոնց որ կորոշի, քայլերը կանի: Թե ոնց կորոշի՝ ինքը գիտի: Ժամանակավոր որ ասում եմ, ընդհանրապես մենք ապրում ենք ժամանակի եւ տարածության մեջ: Այո, երբ մենք գնում ենք մարզեր, այդպիսի հարցադրումներ շատ կան, ուզո՞ւմ եք ավելի անկեղծ խոսեմ՝ մարզերի մեծ մասում մարդիկ չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել: ԲՀԿ-ն կապվում է Գագիկ Ծառուկյանի անվան հետ, ինքը կորոշի»:

Դիտվել է 164 անգամ
 


Այս թեմայով