Հովիկ Աբրահամյանը կմեկնի Տաջիկստան

hovik_abrahamyanՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային
այցով կմեկնի Տաջիկստան՝ մայրաքաղաք Դուշանբեում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Օրակարգում ներառված են 30 ավելի հարցեր, որոնց հիմնական մասը վերաբերում են առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ֆինանսական, սոցիալական, իրավական և հումանիտար ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը: Նախատեսվում է հաստատել 2016 թվականի ընթացքում ԱՊՀ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման ծրագիրը, փոփոխություններ կկատարվեն նաև ԱՊՀ շրջանակում ավելի վաղ ընդունված միջազգային մի շարք պայմանագրերում՝ դրանց արդիականացման նպատակով:

 


Այս թեմայով