Հովիկ Աբրահամյանը կհաղթի՞

erkatuxi1-600x400Արդեն երկար տարիներ է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման վերաբերյալ քննարկումները և խոսակցությունները չեն դադարում: Այս երկաթուղին կենսական նշանակություն ունի Հայաստանի համար և կարևոր դեր պետք է խաղա Իրանի տնտեսության զարգացման գործում: Սա այլընտրանք է, թե՛ Իրանի և թե՛ Հայաստանի համար:

304,7 կմ ընդհանուր երկարությամբ երկաթուղու կառուցման ներդրումները գնահատվել են 3,2 մլրդ դոլար։ Երկաթգիծը բաղկացած է լինելու 19,6 կմ ընդհանուր երկարությամբ 84 կամրջից և 102,4 կմ ընդհանուր երկարության ունեցող 60 թունելից։ Երկաթգծի 1 կմ-ի կառուցման միջին արժեքը կազմում է 10,5 մլն դոլար, ինչը, ըստ Բորկովսկիի, պայմանավորված է ինժեներական կառույցների բազմաքանակությամբ։ «Երկաթգիծը պետք է անցնի նաև 2 թունելով, որոնց յուրաքանչյուրի երկարությունը 13 կմ է»,- նշեց Բորկովսկին։

Համաձայն տեխնիկատնտեսական փաստաթղթի՝ երկաթուղով տարեկան փոխադրվելու է 18,3 մլն տոննա բեռ, երկաթուղու տեխնիկական թողունակությունը ծրագրված է 25 մլն տոննայի մակարդակում։ Համեմատության համար՝ Հայաստանի ընդհանուր բեռնափոխադրումները 12,3 մլն տոննա են, որից երկաթուղուն բաժին է ընկնում 26%-ը (3,3 մլն տոննա)։

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը նախորդ կառավարության օրոք հիմնականում օգտագործվել է ինքնագովազդի նպատակով, և որևէ էական քայլ չի իրականացվել այս ուղղությամբ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո իր ուշադրության կենտրոնում է պահում այս խնդիրը: Այս պահին դեռևս հույս կա, որ իր ղեկավարման ընթացքում հնարավոր կլինի գոնե մեկնարկել երկաթուղու շինարարությունը: Ըստ 2014 թվականի պաշտոնական տվյալների Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը կսկսվի 2016 թվականին:

Հովիկ Աբրահամյանը արդեն իսկ հացրել է լինել Իրանում և Չինաստանում: Այս երկու երկներում էլ քննարկվել է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հարցը և կարծես արդեն իսկ պայմանավորվածությունները նշմարելի են:  Վարչապետի համար սա էական և լուրջ հնարավորություն է Հայաստանի համար իրականացնել պատմական քայլ, որի դրական ազդեցությունը իրեն ուշացնել չի տա: Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը նաև կլինի Հովիկ Աբրահամյանի հաղթանակը, որպես վարչապետ:  Այս երկաթուղու շինարարությունը կաշխուժացնի երկրի տնտեսությունը և կապահովի երկրի դրական առաջընթացը: Հազարավոր շինարարներ կմնան Հայաստանում և իրենց հայրենիքում կվաստակեն իրենց ընտանիքի հացը:Այս կերպ կլուծվի նաև հազարավոր այ միգրանտների խնդիրները, ովքեր մեկնում են ՌԴ, որպես շինրարներ: Ինչևե երկար ժամանակ չի մնացել 2015 թվականի ավարտին և մենք հնարավորություն կունենանք տեսնելու, թե որքանով է իրականանալի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, որի կառուցման սկիզբը պետք է դրվի 2016 թվականին:

 


Այս թեմայով