Հովիկ Աբրահամյանը կգնա զիջումների

HOVIK_ABRAHAMYANԵրեկ կրկին հագուստի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերերը հավաքվել էին կառավարության մոտ և պահանջում էին, որպեսզի անցում չկատարվի նոր հարկատեսակին, որը իրենց համար անանցանելի խնդիրներ է ստեղծում:
ՓՄՁ ասոցացիայի նախագահ Հակոբ Ավագյանը Politik.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ կառավարությունը կգնա զիջումների և չի փորձի փոքրի միջոցով հարկային դաշտ բերել խոշորներին.<Վստահ եմ, որ կառավարությունը կգնա զիջումների, քանի որ այլ ճանապարհ չկա և սխալ է այն մոտեցումը, ըստ որի իրենք փորձում են փոքրի միջոցով խոշորին բերել հարկային դաշտ: Թող սկսեն խոշորից և փոքր ձեռնարկատերերին ժամանակ տան>,-ասաց մեր զրուցակիցը:

 


Այս թեմայով