Հովիկ Աբրահամյանը կառավարության հրաժարականի մասին

Հովիկ Աբրահամյան«Որոշողը ժողովուրդն էր: Հանրաքվեի արդյունքները բոլորիս համար ընդունելի են, հիմա ունենք այն՝ինչ ունենք: Հիմա, եթե կան դժգոհություններ, թող դիմեն պատկան մարմիններին, վերահաշվարկի, խախտումների համար»: Այս մասին, ԱԺ-ում, խոսելով Սահմանադրական հանրաքվեից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նաեւ «Այո»-ի շտաբի պետն է: Նրա խոսքով՝ իրենք կազմակերպել են նորմալ ընտրություններ: Հարցին, թե ԵԽԽՎ դիտորդները հարցականի տակ են դրել հանրաքվեի լեգիտիմությունը, Հովիկ Աբրահամյանը նշեց, թե հիմա քննարկում են, դա այդպես չէ: «Ես տեղյակ եմ, որ ԱԺ պատասխանատուները աշխատում են իրենց հետ, արդյունքների մասին մի քանի օրից տեղյակ կլինենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է իրեն սպասվելիք ճակատագրին՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե առայժմ ինքն է վարչապետը, եւ հանրաքվեից հետո կառավարությունը հրաժարական չի ներկայացնելու: Նա անլուրջ համարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե կես միլիոն ձայն է  կեղծվել:

 


Այս թեմայով