Home » Real Politik » Հովիկ Աբրահամյանը կազատվի վարչապետի պաշտոնից և կնշանակվի դեսպան

Հովիկ Աբրահամյանը կազատվի վարչապետի պաշտոնից և կնշանակվի դեսպան

ՀովիկՎերջին շրջանում ՀՀԿ-ականները հաճախ են հանդես գալիս հայտարարություններով, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը դեռ անելիքներ ունի և չպետք է թողնի երկրի ղեկը: Օրինակ,ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ եթե Սերժ Սարգսյանը չլինի երկրի ղեկավար, ապա ո՞վ կարող է դառնալ: Գալուստ Սահակյանի համոզմամբ ,Սերժ Սարգսյանից բացի որևէ մեկը արժանի չէ Հայաստանը ղեկավարել:
Օրերս նմանատիպ մի հայտարարությամբ էլ հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Պատգամավորը ԱԺամբիոնից հայտարարեց. «Սերժ Սարգսյանը չի գնալու տանը նստի»,-ասել էր պատգամավորը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանի նման փորձված գործիչը դեռ շատ անելիքներ ունի ։
Միանշանակ կարելի է ասել, որ սրանք պատահական հայտարարություններ չեն և դրանք լուրջ ուղերձներ են հենց Հովիկ Աբրահամյանին, ով մտադրություն ունի Հայաստանի իշխանությունը վերցնել իր ձեռքը և իր թիմը արդեն իսկ պատրաստվում է դրան: Վարչապետի մտադրությունները հասկանում է նաև Սերժ Սարգսյանը և միանշանակ կարելի է ասել, որ ձեռքները ծալած չի նստել: Նա ևս իր քայլերն ունի և ինչպես ցույց է տվել ժամանակը՝ Սերժ Սարգսյանի քայլերը ավելի արդյունավետ են, քանի որ գործող կրիմինալ համակարգի հիմնադիրն է և իրենից լավ որևէ մեկը չի տիրապետում իրավիճակին:
Սերժ Սարգսյանը նաև չի թերագնահատում Հովիկ Աբրահամյանի գործոնը և դա է պատճառը, որ ավելի վաղ չի սկսում Հովիկ Աբրահամյանին լիկվիդացնելու գործողությունը: Հովիկ Աբրահամյանի ծառայությունները իշխող համակարգին դեռ անհրաժեշտ են: Հովիկ Աբրահամյանը դեռ պետք է ձայներ ապահովի Սահմանադրական բարեփոխումների քվեարկության համար: Հովիկ Աբրահամյանի հեռացման գործողությունը ամենայն հավանականությամբ կսկսվի հունվար ամսից հետո, երբ ավարտված կլինի սահմանադրական հանրաքվեն և ընտրական կրքերը հանդարտված կլինի: Հունվար ամսին երկրում կվատանա նաև հասարակության սոցիալական վիճակը, որը ավելի խոցելի կդարձնի կառավարությանը և նրա ղեկավարին: Ահա այս ժամանակ Սերժ Սարգսյանը կհիշի, որ կառավարությունը թերանում է և Հովիկ Աբրահամյանին կառաջարկի դեսպանի պաշտոն, ինչպես առաջարկեց Տիգրան Սարգսյանին: Թերևս Հովիկ Աբրահամյանին մնում է համաձյանվել, քանի որ Սահմանադրության հանրաքվեի անցկացումից հետո Աբրահամյանի մնալը նման լուրջ պաշտոնի ձեռնտու չէ Սերժ Սարգսյանի համար:

Դիտվել է 2,718 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy