Հովիկ Աբրահամյանը լուրջ խոսակցություն է ունեցել խնամի Գագիկ Ծառուկյանի հետ

231679201386389987Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հնդկաստան մեկնելուց առաջ լուրջ խոսակցություն է ունեցել իր խնամու՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։ «Մեր տեղեկություններով՝ Աբրահամյանը Ծառուկյանին հորդորել է թուլացնել ՀՀԿ-ի եւ կառավարության հասցեին քննադատությունները, առավել եւս, որ դրանք որեւէ արդյունք չեն տալիս։ Սակայն այս ամենը դուր չի եկել Գ. Ծառուկյանին, որն առարկել է ու ասել, որ նման քայլի չեն գնա։ Արդյունքում խնամիները բաժանվել են միմյանցից մի թեթեւ նեղացած։ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից, որը, սակայն, ասաց. «Տեղեկությունն իրականության հետ որեւէ առնչություն չունի»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 162 անգամ
 


Այս թեմայով