Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հովիկ Աբրահամյանը ընտրախախտումների մասին

Հովիկ Աբրահամյանը ընտրախախտումների մասին

Քննությունները որակական առումով պետք է ավելի լավը լինեն. Հովիկ ԱբրահամյանԵթե կան մարդիկ, որոնք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ընտրախախտումներ են արել, պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ, «Այո»-ի կենտրոնական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:

«Ժամանակ կա, թող քննեն պատկան մարմինները, եթե իրոք եղել են ընտրախախտումներ, այդ մարդիկ կկրեն պատասխանատվություն»,- ասաց վարչապետը:

Լրագրողների դիտարկմանը, թե հանրաքվեին քաղաքացիների մասնակցությունը բավականին ցածր է եղել, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Մոտ 63 տոկոսն «Այո» է ասել, հազար կամ տասը հազար ձայնի տարբերություն չէ: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ասելու «Այո» կամ «Ոչ», յուրաքանչյուր մարդ ինքն է որոշել՝ ինչպես քվեարկել»:

 

Դիտվել է 129 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy