Հովիկ Աբրահամյանը զբաղված է երկու կարևոր գործով

HOVIK_ABRAHAMYAN«Կարող եմ ասել, որ սկսած մեր զինվորներից, սպաներից, գեներալներից, քաղաքական գործիչներից, ԼՂՀ պատգամավորներից, բոլորի մոտ շատ հստակ, բարձր վստահութուն կար մեր ապագա հաղթանակների համար: Դա մեզ ոգեւորեց»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով ԼՂՀ կատարած իր այցի մասին, որտեղ նա հանդիպումներ է ունեցել ԼՂՀ կառավարության անդամների, նախագահի հետ, եղել է առաջնագծում:

«Քննարկել ենք նաեւ տնտեսական խնդիրներ եւ բոլոր հարցերի շուրջ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ: Իսկ ինչ վերաբերվում է ԼՂ-ի ճանաչման հարցին՝ ՀՀ նախագահը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է, եւ եթե շարունակվի այդ ոտնձգություները եւ պատերազմը, մենք ստիպված կլինենք գնալ այդ քայլին: Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը եւ անդրադառնալով ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ փոխօգնության պայմանագրին, նշեց, որ այն նախապատրաստական փուլում է:

Հարցին՝ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակման վերաբերյալ ինչպիսին է կառավարության դիրքորոշումը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մենք որեւէ նման խնդիր չենք դրել: Մենք ուղղակի հետեւողական ենք սննդի, նման ապրանքների առկայությանը սահմանի վրա, պատկան մարմինները ստուգում են որոկը եւ այլն»:

Դիտվել է 621 անգամ
 


Այս թեմայով