Հովիկ Աբրահամյանը` երկու քարի արանքում

231566251381296736ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է երկու քարի արանքում. թեեւ Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հայտնի սկանդալից հետո հայտարարեց, որ նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից հանելու է, այնուամենայնիվ, չի կարող անաղմուկ կերպով իրագործել այդ մտադրությունը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Եվ հիմա ՀՀԿ-ականները փորձում են իրավաբանորեն անխոցելի մեխանիզմներ մշակել։ Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Աբրահամյանը նույնիսկ այդ գործը հանձնարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, քանի որ, լինելով պատվիրակության ղեկավար, նա իր մեղքի բաժինն ունի Փոստանջյանի հարցը հնչելու գործում։ Այս օրերին Դ. Հարությունյանը պատվիրակության կազմը վերաձեւելու մոդելներ է փորձում մշակել։ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ լուրերը։ «Եթե անգամ մշակելու լինեմ, ձեզ այդ մոդելի մասին չեմ ասի»։

Միայն ասաց, թե ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմի փոփոխություն դեռեւս տեղի չի ունեցել. «Ենթադրում եմ, որ այո, կլինի փոփոխություն, իսկ թե ինչ եղանակով, չեմ կարող ասել»»,- մեջբերում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

 


Այս թեմայով