Հովիկ Աբրահամյանը դեմ դուրս կգա՞ Սերժ Սարգսյանին. ո՞վ է որոշողը

Hin-Erivan2Արդեն մի քանի տարի է «Հին Էրիվան» հոլդինգի հիմնադիր և սեփականատեր Մանվել Տեր-Առաքելայնը պայքարում է իր բիզնեսը չկորցնելու համար: Ըստ գործարարի ինքը դարձել է «Յունիբանկ»-ի մեքենայության զոհը: Նույն այս խնդրով «Յունիբանկ»-ը հակառակ տեսակետն է արտահայտում:

Այս տարիների ընթացքում գործարարը դիմել է ամենատարբեր ատյաններ և որևէ կերպ նրա հետ կապված խնդիրը  լուծում չի ստացել: Գործարարը 2014 թվականին բաց նամակ էր հղել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ինչից հետո վարչապետը նրան ընդունել էր և լսել նրա խնդրի մասին: Սակայն այս հանդիպումը ևս որևէ էական առաջընթաց չապահովեց և Մանվել Տեր-Առաքելյանը սկսեց քննադատել նաև Հովիկ Աբրահամյանին:

Գործարարը վստահեցնում է, որ  իր դեմ կազմակերպված արշավի գլխին կանգնած է Հովհաննես Հովսեփյանը` ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, ներկայումս ՊԵԿ նախագահ: Այս գործիչը համարվում է Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկը և վայելում է նրա աջակցությունը:

Օրերս Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այլևս անօրինականություններ չի հանդուրժելու: Այս ֆոնին հետաքրքիր է տեսնել, արդյոք Հովիկ Աբրահամյանը դեմ դուրս կգա Սերժ Սարգսյանի թիմակցին և կլուծի գործարարի բարձրաձայնած խնդիրը:

Հ.Գ. Եթե վարչապետը լուծի այս խնդիրը, ապա հասկանալի  կլինի, որ Հայաստանում բացի Սերժ Սարգսյանից որոշումներ է կայացնում նաև Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է 1,292 անգամ
 


Այս թեմայով