Հովիկ Աբրահամյանի տեմպը լավը չէր

f57f76d6b17ee0_57f76d6b17f20.thumbՆախորդ Կառավարությունները բավական առողջ ծրագրեր ունենին, բայց եղան տեմպերի դանդաղումներ. ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչով է տարբերվում այս կառավարությունը նախորդ երկուսից, որ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե այս Կառավարությանը հաջողվելու է այն, ինչ չհաջողվեց նախորդներին:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ այն ծրագրերը, որոնք նախորդների ժամանակ մնացին կես ճանապարհին, ոչ թե պետք է մի կողմ դրվեն, այլ շարունակվեն նոր տեմպերով:

Հարցին, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի տեմպը լավը չէ՞ր, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց, թե հենց ինքն էր հայտարարել, որ գոհ չէ իր տեմպերից և կարծում է, որ երկու փուլային տարբերակը շատ ավելի լավ է՝ նախ հիմքեր ստեղծել, հետո անցնել փոփոխությունների:

Դիտվել է 265 անգամ
 


Այս թեմայով