Հովիկ Աբրահամյանը բացահայտեց կեղծիքը

Հովիկ ԱբրահամյանՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ որոշման նախագիծը, որով առաջարկվում է որոշակի տարածք ներդնել «Հայաստանի հանրային ռադիոընկերության» կանոնադրական կապիտալում:

Մասնավորպես` նախատեսված է «Հայաստանի ազգային կինոկենտրոնից»  վերցնել և որպես կանոնադրական կապիտալ հանձնել «Հայաստանի հանրային ռադիոընկերությանը» 98 633 000 դրամ գնահատված արժեքով 198,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը:

Նախագիշը ներկայացնող ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես է շենքը գնահատվել: Արման Սահակյանն էլ ասաց, որ դա շուկայական արժեքով է գնահատվել:

«Բա մենք այդ ամբողջ շենքը ո՞նց էինք վաճառելու մոտ 500 հազար ԱՄՆ դոլար, եթե 200 մետրը մոտ 200 հազար դոլար է»,- հարցրեց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանի այս հարցադրումը անհարմար վիճակի մեջ դրեց Արման Սահակյանին: Նա ասաց, որ կա այլ տարածք ևս, որը պետք է վաճառվի:

«Դե դա եմ ասում: Դա մի քանի անգամ սրանից մեծ է և այն ժամանակ առաջարկվում էր վաճառել 500 հազար դոլարով: Եթե մենք 200 մետրը մոտ 200 հազար դոլար ենք առաջարկում ու արժեքն այդ է, ինչո՞ւ են այն ժամանակ այդքան էժան գնահատել, ի՞նչն էր պատճառը»,-ընդգծեց վարչապետը:

Դիտվել է 424 անգամ
 


Այս թեմայով