Հոկտեմբեր 27-ի ոճրագործության բոլոր ճանապարհները տանում են դեպի նախագահական …

arm136540814751ՌԴ-ն կամ որևէ այլ շահագրգիռ տերություն ունե՞ին արդյոք անհրաժեշտ միջոցներ կամ ասենք «տեխնիկական» հնարավորություններ նման մի ընդգրկուն ոճիր ծրագրավորելու և Հայաստանում իրագործելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. – Ծրագրավորելու համար` անշուշտ բոլորը, իրագործելու համար` պակաս, իսկ իրագործելուց հետո հետքերն այսպես արդյունավետ մաքրելու համար` համարյա ոչ ոք, բացի… Նույն սկզբունքով կարող են կրճատվել հնարավոր թեկնածուները:

Թուրքիան բացառվում է, զի հակառակ կողմը` տվյալ դեպքում ՌԴ-ն, իր հակահետախուզական ողջ կարողությունը կներդներ ոճրագործության ողջ մանրամասները բացահայտելու (թեկուզ սոսկ հակառակորդի միջոցները լուսահարելու նպատակով) և արտաքին միջամտությունը առավելագույնս շահարկելու համար /2002 թ. Հայաստանում, իբր թուրքական գործակալ ձեռբակալվեց Մուրադ Բոջոլյանը, զավեշտալի ամբաստանությամբ (հաջորդիվ`«Դիտորդի վարկած»-ում): Նրան հետևողն ու բացահայտողը ոչ այլ ոք էր` քան Նաիրի Հունանյանի երկրորդ «տեր»… նույն Կարեն Պարունակյանը, որն ավելի նրան արդարացնելու նկրտում և միաժամանակ «թուրքական հետքի» ամրագրում էր ակնկալում: Ինչ վերաբերում է հայերին Թուրքիայի դեմ լարելու և ոճիրը Թուրքիային վերագրելու շահագրգռվածությանը, ապա դրա նպատակները կարծում ենք հասկանալի են բոլորին, դրսևորվել են հենց արցախյան խնդրականում, իսկ ավելին կդիտարկենք ընթացքում:/:

Քիչ թե շատ նույնը կարելի է ասել հնարավոր մյուս երկրների մասին, բայցի ՌԴ-ից, որն հիրավի կարող էր կատարելապես ապահովել նշյալ երեք պայմանները:

Նախ ծրագրավորման` ունենալով բոլոր անհրաժեշտ տեղեկությունները ողջ մանրամասնությամբ:

Երկրորդ. կադրային ու տեխնիկական հիմքը, առկա դեռևս խորհրդային ժամանակներից

/վերջերս հրապարակվեցին որոշ մանրամասնություններ ԱԱՆ-ԱԱԾ տեսչության վերջին երկտասնամյակում իրավիճակի և գործունեության վերաբերյալ («Հայկ. ժամանակ», 29.04.2008 թ. ): Հայաստանի անկախացումից հետո հայրենի իշխանությունները որքան էլ ջանային, այդ ծառայություննները ամբողջովին «արյունափոխել» չէին կարող, նախ կադրերի և ապա ազգային կենսափորձի բացակայության պատճառով: Իսկ երբեմնի «չեկիստ» էլ համարյա չեն լինում: Ուստի նրանք առատորեն առկա էին հայրենի ծառայություններում, առավել ևս ռուս սահմանապահների պաշտոնական գործունեության, հայ-ռուսական զորամասերի և ռազմա-հետախուզուկան համագործակցության պարագայում: Ավելին, ըստ հավաստի տվյալների, ԱԱԾ գրասենյակներում կախված են ո’չ ավել, ո’չ պակաս Ֆ. Ձերժինսկու լուսանկարները, ինչը մեկնության կարիք չի զգում: Իսկ 2000 թ. Վ. Պուտինի նախագահ ընտրությանից ետ և Հայաստանում կտրուկ փոփոխությունների հետ, ըստ նույն Կ. Պարունակյանի «ազգային ինքնագիտակցության հրատապությունը» ԱԱԾ համակարգում կարող է բացատրվել ФСБ-ականների նոր մի հեղեղով, ինչն ակնարկում էր ՀԱՄ-ի ռուսամետ առաջնորդը/, ու դեռ վերևներում նոր զորագրումներից, ինչպիսինները իրացրել է Ա. Լիտվինենկոն Ադրբեջանում  և ինչպես ГРУ-ФСБ կարող էին իրենց գործակալներն ունենալ անգամ Շ. Բասաևի խիստ մերձակից շրջանակում:

Իսկ երրորդ պայմանի` հետքերը սրբագրելու խնդրականում, որպես ինքնին ապացույց ունենք փառավոր եղելությունը, այս երեք պայմանների հետ էլ չխոսելով խիստ շահագրգռվածության մասին:

Եվ ի վերջո, նման մի ծավալուն, աշխարհաքաղաքականորեն գերկարևոր ու բացահայտման դեպքում ներքին ու արտաքին քաղաքական և դեռ պատմական ծանր հետևանքներով հղի մի գործողություն` այն էլ գործող անձերի և առանձին օղակների միմյանցից անտեղյակությամբ, կարող էր ծրագրավորվել ու կոորդինացվել միմայն արտաքին մեկ կենտրոնից, իսկ առնվազն հսկվեր, թեկուզ բուն գործողությունը կազմակերպվեր տեղում: Զի, Հայաստանի պես փոքր` այն էլ երկպառակտված մի երկրում, և տուժող կողմի քաղաքական գերակայությամբ, ոճրագործությունը անպատճառ կբացահայտվեր հենց սկզբնական փուլում, գործողությունից հետո` երիցս առավել:

Ինչ խոսք, եղել են նաև շահագրգիռ, բայց ոճրագործությանը անմիջականորեն անմաս ներքին բարձրաստիճան անձեր ու շրջանակներ, որոնց մասին ծրագրավորողները պիտի քաջատեղյակ լինեին` որպես գործողությանն ու դրա նպատակային արդյունավետությանն անհրաժեշտ «ռազմավարական տեղանքի» և «օդերևութաբանական պայմանների» հետախուզություն:

11. ՀԱՐՑ. – Այս ամենը արդյո՞ք ենթադրել են տալիս «հոկտեմբեր 27» գործողության վերաբերյալ Ռ. Քոչարյանի և Վ. Պուտինի նախնական փոխհամաձայնությունը, ասենք վերջինս 1999 թ. սեպտեմբերին Երևան այցելության ժամանակ կամ հատուկ անձանց թե մարմինների միջնորդությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ. – Ուղղակի` ոչ անպատճառ: Նման գերլուրջ խնդիրները կարող էին ակնարկվել կամ ենթադրվել բանակցությունների ընդհանուր ենթատեքստում(ինչպես օրինակ Բ.Ելցինի պարագայում): Մնացյալը նույն սկզբունքով կարող էր իրագործվել ենթակաների ու հարակից շրջանակների պատասխանատվությամբ:

Այսուհանդերձ, ո’չ Վ. Պուտինը, ո’չ Ռ. Քոչարյանը, և ո’չ մնացյալները չէին կարող հաշվի չառնել գործընկերոջ թե վերադասի վերաբերմունքը նման աղմկահարույց գործողության և դրա միջազգային հետևանքների նկատմամբ: Նույնը նաև ստորադասների պարագայում, իհարկե բացի անմիջականորեն գործող անձերից:

Սակայն, նկատի առնելով երկու նախագահների կերպարներն ու բռնատիրական երբեմնի գործելաոճը /Ռ. Քոչարյանը պարզապես Վ. Պուտինի գավառական տարբերակն է ու նմանակողը: Ուստի, նրանց փոխհասկացողությունը թե փոխհամաձայնությունը հոկտ. 27-ի վերաբերյալ ավելի քան հավանական է: Այդու, ըստ ոմանց, պատահական չէր նաև ոճրագործությունից հետո Պուտինի կայծակնային այցը Հայաստան, ինչը դժվար է պատկերացնել ասենք Ադրբեջանի կամ Վրաստանի պարագաներում…/, կարող էր լինել նաև ուղղակի փոխհամաձայնություն, երբ Ջ. Քենեդու պես դեմոկրատը իր համաձայնությունն էր տվել Ֆ. Կաստրոյի դեմ մահափորձի ծրագրում:

Տվյալ դեպքում հրահանգը կարող էր լինել հեռատեսորեն անուղղակի, իսկ ծրագրի համաձայնությունը` լռելյայն, ինչն անգամ իրավաբանորեն բոլորովին էլ մեղմացուցիչ հանգամանք չի կարող դիտվել:

12. ՀԱՐՑ. – Եթե ընդունենք, որ ոճրագործության ծրագրավորումը և հեռաղեկավարումը դուրս են գալիս Հայաստանի սահմաններից, ապա դրանում որքա՞ն է Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի մեղսակցությունը առանձին-առանձին:

ՊԱՏԱՍԽԱՆ. – Նվազագույնը` պաշտոնավարական թերացում, առավելագույնը` գիտակցված մեղսակցություն, բոլոր դեպքերում յուրաքանչյուրի հիերարխիկ պատասխանատվության հարաբերակցությամբ:

Այստեղ ևս Ս. Սարգսյանը առանց առնվազը վերադասի համաձայնության չէր կարող ոչինչ ձեռնարկել, իսկ Ռ. Քոչարյանը առանց նրա գոնե իրազեկության դժվար թե համաձայնություն տար ասենք արտաքին նախաձեռնությանը: Առավել ևս, որ բացի ԱԱ նախարարի պաշտոնից Ս. Սարգսյանը ՀՀ Նախագահին առընթեր Անվտանգության Խորհրդի քարտուղարն էր: Եվ երիցս առավել, որ նրանք վաղեմի զինակիցներ էին և երկուսն էլ շահագրգիռ կողմեր` թեկուզ շղթայված վերադաս-ենթակա փոխհարաբերությամբ:

Եվ այդ հոկտեմբեր 27-ից հետո բոլոր տարիների ու իրադարձությունների ընթացքում, և մասնավորապես 2008թ. մարտի 1-ի սպանդի պարագայում, որում հիմնական պատասխանատվությունը կրում է այդժամ ՀՀ նախագահը:

13. ՀԱՐՑ. – Այս ամենում ի՞նչ դեր է ունենցել նախագահական անձնակազմը և մասնավորապես դրա ղեկավար Ալիկ-Ալեքսան Հարությունյանը:

Ամբողջական նյութը այստեղ

Դիտվել է 600 անգամ
 


Այս թեմայով