Հոկտեմբերի 27-ի համար մեղավոր են Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը

8723823371_ca44f70952Ոչ թե իրավական, այլ քաղաքական խնդիր է, բացահայտելու հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը. նման համոզման է հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Նա վստահություն հայտնեց, որ եթե բացահայտման հնարավորություն լինի, ապա ներկայիս նախագահն անձամբ կբացահայտի:

«Որովհետև այսօր կան մարդիկ, որ այն համոզման են, որ Սերժ Սարգսյանն էլ կարող է մասնակից լինի, բայց ես այն համոզման եմ, որ անձամբ Սերժ Սարգսյանը մասնակից չէ։ Մենք բազմիցս զրուցել ենք, այն մասին,որ այդ ժամանակաշրջանում Ազգային անվտանգությունը թերացել է իր աշխատանքներում, բայց  այդտեղ մեղավորությունը կար նաև իմ եղբոր, որովհետև չգիտեմ դուք տեղյակ եք, թե չէ, Վազգեն  Սարգսյանին սպանելու խոսակցություններ բազմիցս եղել են, տարաբնույթ, տեղին-անտեղին, և այս պարագայում հոկտեմբերի 27-ին նաև Վազգենը լսելով դրա մասին լուրջ չի մոտեցել այդ հարցին, և բոլորն են անլուրջ մոտեցել, որովհետև չեն սպասել, որ իր երկրի մեջ հայը կկրակի  իր վրա: Այստեղ  խնդիրը և՛ Ազգային անվտանգությանն է, որ անլուրջ են մոտեցել, և՛ Վազգենինը, ով թերահավատորեն է մոտեցել, որովհետև մի քանի անգամ իրան զգուշացրել են , ինչքանով ես տեղյակ եմ»,- ասաց նա։

Դիտվել է 1,064 անգամ
 


Այս թեմայով