Home » ՄԱՄՈՒԼ » Հոկտեմբերի 27-ի ահաբեկչին վիրահատել են Վազգեն Մանուկյանի միջամտությունից հետո

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչին վիրահատել են Վազգեն Մանուկյանի միջամտությունից հետո

arm138319589811Երեկ Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում սրտի վիրահատության է ենթարկվել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը:

 «168 ժամ» պարբերականի փոխանցմամբ, բժիշկ­ները վիրահատության ընթացքը գնահատել են բարեհաջող, իսկ հիվանդի վիճակը բավարար: Էդիկ Գրիգորյանը տևական ժամանակ վիրահատության կարիք ուներ, սակայն ոչ Առողջապա­հության, և ո՛չ էլ Արդարադատության նախարարությունները չէին ընդառաջում նրա դիմումնե­րին՝ բուժման համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը հատկացնելու հարցում: Սակայն այդ գումարն, ի վերջո, հատկացվել է:

 Պարբերականի տեղեկություններով՝ գումարը հատկացնելու որոշման կայացման գործում լուրջ դերակատարություն է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն  Մանուկյանը:

Դիտվել է 173 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy