Հոգեբուժարանում հիվանդին խոզի կեր են տվել

gjer41Օրեր առաջ մամուլը գրել էր փաստաբան  Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, որի մեղավորն այս դեպքում քաղաքացի Ջուլիետա Ամալիկյանն էր: Այս անգամ անդրադարձ ենք կատարում հոգեբուժարանի կողմից Ամալիկյանի դեմ կատարված գործողություններին:

Մինչ Տիգրան Հայրապետյանը ապացույցներ կգտներ Ջուլիետա Ամալիկյանին հոգեբուժարանից հանելու համար, նա մեկ ամիս հարկադրաբար «ապրել»  է Ավանի հոգեբուժարանում:

Ջուլիետա Ամալիկյանը հայտարարել է, որ իրեն հոգեբուժարանում ընդհանրապես բժշկական օգնություն չի ցուցաբերվել և ոչ մի հետազոտություն չի իրականացվել: Մինչդեռ գործում եղել է եզրակացություն 4 հոգեբուժների կողմից ստորագրված, ըստ որի Ամալիկյանը փորձաքննություն է անցել և հոգեկան խնդիրներ է ունեցել: Դատարանին ուղարկված ծանուցման մեջ եղել է ընդհանրապես 2 նախադասություն: Ամալիկյանի փաստաբանը նշում է, որ մեր երկրում  անձին հարկադիր բուժման ենթարկելու նորմերը շատ կամայական են:

Ամալիկյանը պատմել է, որ իրեն որևէ բուժման չեն ենթարկել, նա որևէ դեղորայք չի օգտագործել, նրան չեն զննել: Մեկ ամիս շարունակ չի ունեցել սեփական մահճակալ, քնել է ճաշարանում դրված բազմոցին՝ (փայտյա իշաոտնուկին) 30-40սանտիմետրանոց, մեկ ամիս շարունակ նրան զբոսանքի չեն հանել, և այդ ամառվա ամսվան՝ հունիս, նա չի լողացել:

Հիգենիայի պարագաներ չեն տրամադրել, իսկ ուտելիքը եղել է սարսափելի՝ Ամալիկյանի խոսքով եղել է խոզի կեր՝ դույլերով, որի արտաքին մասը՝ կեղտոտ: Այս  ամենից հետո դիմելով դատարան բազմաթիվ առերեսումներ են եղել, որի արդյունքում պարզվել է, որ իսկապես Ամալիկյանի դեմ նման վերաբերումք է ցուցադրել: Այս դատական գործընթացը, այժմ կիսատ է մնացել, քանի որ դատաբժշկական փորձաքննություններից մեկի ժամանակ փաստաբան Տիգրան Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել «սադրիչ հարցեր տալու և չափից ավելի միջնորդությունների համար»:

Սա առաջին դեպքը չէ, երբ հոգեբուժարաններում  նման կերպ են վարվում հիվանդների հետ, հաճախ բողոքներ են հնչում նաև քրեակատարողական հիմնարկներ վերաբերյալ: Սակայն պատկան մարմիններն ամենայն հպարտությամբ նշում են, որ այդտեղ ամեն ինչ նորմալ է մարդիկ սնվում են ինչպես հարկն է, սակայն խոստովանում են, որ տեղերի սահմանափակման խնդիր կա: Միևնույն ժամանակ չեն խոստովանում, որ համակարգը փոխելու խնդիր կան, ինչը չի արվում ինչ-ինչ պատճառներով:

Աղբյուրը այստեղ

 


Այս թեմայով