Հոգեբանը` Կարեն Կարապետյանի մասին

collage KARAPETYAN«Բավականաչափ ինֆորմացիա չունեմ գնահատելու համար նորանշանակ վարչապետին, հոգեբանական տեսանկյունից, լուրջ լինելու համար մարդու գործունեությունը պետք է տևական ժամանակ  ուսումնասիրենք ,համեմատականներ  անցկացնենք, բայց մի բան եմ նկատել և  չեմ կարող չփաստել, որ հասարակության կողմից կարծես ընկալելի անձնավորություն է, այն պարագայում երբ մեր հասարակությունը անվստահ է դարձել լավ բանի չի սպասում,  որոշակի հավատով և սպասումներով է նայում  Կարեն Կարապետյանին, իսկ ռեալ գնահատականներ տալու համար մենք պետք է մի փոքր սպասենք, սա ընդհամենը առաջին տպավորությունն էր,  ինչը կարևոր ռեսուրս է նոր վարչապետի համար, ու այսպիսով վերջինս կարծես թե ոտքը շատ ամուր տեղ է դնում, բայց շատ փխրուն ,որովհետև հույսերի արդարցման հետ կապված,  ինչ որ մի սայթակում ինչ  որ սխալ մի բան,  մարդկանց  միանագամից կտիրի  վատատեսությունը ու անվստահությունը,  այս պահին միայն այսքանը կարող եմ ասել հավելելով , որ ըստ իս մենք գործ ունենք կիրթ մարդու հետ ,ինչի կարիքը մենք շատ ենք զգում»,-Politik.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը :

Դիտվել է 851 անգամ
 


Այս թեմայով