Հնարավոր է, ՔՊ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցի բոլորովին նոր դաշինքով. ՀՀ վարչապետ

Քաղաքացիական պայմանագիր»-ը, հնարավոր է, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցի դաշինքով, բայց նաև հնարավոր է, որ այդ դաշինքը «Ելք»-ը չլինի, այսօր Տավուշում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, հնարավոր է, դաշինքով մասնակցի Երևանի անավագանու ընտրություներին, բայց նաև հնարավոր է, որ դա չլինի «Ելք» դաշինքը, այլ լինի բոլորովին նոր դաշինքը»,- ասաց Ն. Փաշինյանն` ընդգծելով.

«Աներկբա է, որ մեր թեկնածուով պետք է մասնակցենք»:

Անդրադառանալով ՔՊ թեկնածու Հայկ Մարությանի շուրջ եղած հակասական քննարկումներին, վարչապետը նշեց, որ վերջինս քաղաքապետի հիանալի թեկնածու է, փայլուն հասարակական գործիչ և փայլուն մենեջեր.

«Դրանում քարոզարշավի ընթացքում բոլորը կհամոզվեն»,- ասաց Ն. Փաշինյանը:

Անդրադառնալով` «Ելք»-ի կազմում եղած «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հետ հարաբերություններին, վարչապետը նշեց` իրար հետ շիտակ հարաբերություններ ունեն, իրարից ոչինչ չեն թաքցնում.

«Շատ անկեղծ ու շիտակ խոսում ենք իրար հետ: Գիտենք իրենց դիրքորոշումները, իրենք էլ գիտեն մեր դիրքորոշումները: Մենք նրանց առաջարկ էինք արել, նրանք պետք է այդ առաջարկը քննարկեին, հետո մի մասն ընդունելի չի եղել և այդպես»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

Այս թեմայով