Հնարավոր է ստեղծվի Եվրոպայի միացյալ նահանգներ

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն աջակցել է 2025 թվականին Եվրոպայի միացյալ նահանգներ ստեղծելու գաղափարին։

Նախարարի կարծիքով՝ Եվրոպան պետք է վերածվի իր քաղաքացիների շահերի պաշտպանի։ Գաբրիելը նշել է, որ դա անհնար է, երբ յուրաքանչյուր պետություն ինքն է հոգում այդ մասին։

«Աշխարհը փոխվում է։ Եվրոպան սեղմվում է։ Եվ եթե մենք կողք-կողքի չկանգնենք, ապա մեր երեխաներն ապագայում կզրկվեն ձայնից»,-ասել է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի նախկին թեկնածու Մարտին Շուլցն առաջարկել էր մինչ 2025 թվականը ստեղծել Եվրոպայի միացյալ նահանգներ։ Այդ կերպ, ինչպես կարծում է Շուլցը, կհայտնվի Գերմանիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների աջ ազգայնականներին դիմակայելու հնարավորություն։

 


Այս թեմայով