Համագործակցության հնարավորություն երիտասարդներին. հանդիպեցին Գագիկ Ծառուկյանն ու Սերգեյ Նեվերովը

Այսօր տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի հանդիպումը: Ներկա էին նաև կուսակցություների ներկայացուցչներ: Սերգեյ Նեվերովն ասաց, որ առաջին անգամ չէ Երևանում, և միշտ ուրախ է այստեղ լինել:

Կողմերը ներկայացրին համագործակցության տեսլականներն ու ասացին, որ տարիների համերաշխ հարաբերությունները պետք է շարունակվեն նոր որակով:
Գագիկ Ծառուկյանը շեշտեց հայ և ռուս երիտասարդների համագործակցության կարևորությունը.

«Մեր ցանկությունն է, որ համագործակցության հնարավորություն տրվի հատկապես երիտասարդությանը՝ ոչ միայն խոսքով, այլև՝ գործով: Այդ աշխատանքներն արդեն գործնական փուլում են: Վերջերս ռուս երիտասարդներն էին այստեղ համագործակցության համար, շուտով մեր հայ երիտասարդները կգնան փորձի ու գիտելիքի փոխանակման»:

Այս թեմայով